Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ այսուհետ կանայք կարող են մասնակցել ԱՄՆ-ի ցամաքային զորքերի մարտական գործողություններին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Պանետայի խոսքերով` նախարարությունը մարտական գործողություններում կանանց մասնակցության արգելքը չեղյալ է հայտարարել` ապահովելու համար առաքելության կատարումն ավելի որակավորված և ունակ մարդկանց կողմից` անկախ նրանց սեռից:
Կանանց արգելվում էր մասնակցել ցամաքային զորքերի գործողություններին 1994թ. և այժմ չեղյալ է հայտարարվել ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների հրամանատարի կոմիտեի հանձնարարականով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աջակցում է Պենտագոնի այս որոշմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը շատ ուրախ է այս կապակցությամբ և լիովին աջակցում է այդ ջանքերին, որոնք կոչված են ընդլայնել կանանց հնարավորությունները:
Քարնին հաղորդել է, որ ռազմական գործողություններում կանանց մասնակցության արգելքի չեղյալ հայտարարելը պատկանում է երկրի զինվորական հրամանատարությանը, չնայած Օբաման քննարկել է այդ հարցը Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի և վարչակազմի այլ անդամների հետ:
Նշենք, որ այժմ 1.4 միլիոն ամերիկացի զինծառայողների 14%-ը կանայք են:










































