Հոլիվուդյան սուպերաստղ, ամենաէլեգանտ և գրավիչ դերասանուհի Անջելինա Ջոլին չի թաքցնում, որ նա ընդամենը կին է, և ամենակարևորը, վեց երեխաների մայր: Us Magazine-ին տված թարմ հարցազրույցներց մեկում նա կրկին ապացուցել է դա:
«Մեծ թվով երեխաների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք միշտ հիշեցնում են քեզ, որ դու մարդ ես, ով պետք է նրանց պետքարան տանի և լողացնի: Դա միանգամից քեզ ամպերից գետին է իջեցնում»:
Անջելինան պատմել է, որ նրանք ամուսնու հետ միասին փորձում են ընտանիքում նորմալ մարդկային հարաբերություններ սահմանել:
«Մենք ընկերներ ենք: Երեխաների հետ խաղում և ծիծաղում ենք»:
Դերասանուհին հիշել է նաև իր ծանոթությունը Բրեդ Փիթի հետ 2005թ-ին «Միստր և միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանման ժամանակ և նույնիսկ խոստովանել է, որ նրանք նույնպես պարբերաբար քննարկում են դա:
«Ես այն մարդը չեմ, ով հավատում է ճակատագրին, սակայն ես չեմ էլ փախչում դրանից, երբ ինչ-որ բան է պատահում: Այդպես է նաև երեխաների հետ: Նրանց ես որդեգրել եմ տարբեր երկրներում: Սակայն յուրաքանչյուր երեխա կարծես հենց ինձ էր սպասում: Ես դա տեսնում եմ, երբ նայում եմ իմ երեխաներին: Ինձ թվում է, որ դա այդպես էլ պետք է լիներ: Նախկինում ես դժվար թե պատկերացնեի, որ ամեն ինչ այսպես կդասավորվեր»:
Իհարկե, վեց երեխաները դժվար, սակայն հիանալի ընտրություն է: Այսպիսի խոստովանությունից հետո միայն մնում է Անջելինային մաղթել այսուհետ էլ վայելել իր պարզ կանացի երջանկությունը:







































