Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են, որ երկրի քաղաքացիները պետք է հեռանան Լիբիայի Բենղազի քաղաքից:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Նիդեռլանդների ԱԳՆ հայտարարությունը:
ԱԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ «պատճառներ կան կարծելու, որ երկրի քաղաքացիներին այստեղ վտանգ է սպառնում», սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ վտանգ:
Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը: Գերատեսչության տվյալներով` երկրում գոյություն ունի ահաբեկչության բարձր վտանգ, այդ թվում` օտարերկրացիների վրա հարձակման և առևանգման վտանգ, որը կապված է Մալիում Ֆրանսիայի ռազմական գործողության հետ:
Լիբիայի իշխանություններն իրենց հերթին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունն անվանել են չհիմնավորված, իսկ ներքին գործերի նախարար Աբդալլահ Մասուդն իր զարմանքն է արտահայտել բրիտանացիների գործողությունների կապակցությամբ:







































