ՄԱԿ-ը հետաքննություն կանցկացնի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան փաստով մի շարք երկրներում, այդ թվում` Պակիստանում, Աֆղանստանում, Սոմալիում և Եմենում, հաղորդում է BBC-ն:
Հետաքննությունը ղեկավարելու է փաստաբան Բեն Էմերսոնը, որը հայտարարել է այն մասին, որ իր ուշադրության կենտրոնում գտնվելու են անօդաչու սարքերի կիրառմամբ 25 հարվածներ, այդ թվում 2011թ. Պակիստանում տեղի ունեցած միջադեպը, երբ ԱՄՆ-ի անօդաչու սարքի հարվածի հետևանքով զոհվել է տեղի 40 բնակիչ:
Էմերսոնի խոսքերով` ԱՄՆ-ը չի հրաժարվել համագործակցել հետաքննության հետ, որի եզրակացությունները հոկտեմբերին կներկայացվեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում:








































