ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter միկրոբլոգում ոչ այն Դևիդ Քեմերոնին է բաժանորդագրված: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Մեկնաբանելով վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ Բարաք Օբաման Քեմերոնի մասին խոսել է որպես «լավ ընկերոջ և աշխարհի ամենամտերիմ ու հուսալի գործընկերներից մեկի», պարբերականը նշում է, որ նման հարաբերությունը, ըստ երևույթին, չի տարածվում սոցցանցերի վրա:
Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի հայտարարված ընկերությանը՝ վերջինս չի ձգտում բաժանորդագրվել Twitter-ում իր քաղաքական գործընկերոջը:
ԱՄՆ նախագահը բաժանորդագրված է 645 մարդու Twitter-ում, բայց Բրիտանիայի վարչապետը նրանց թվում չէ: The Telegraph-ը հավելում է, որ փոխարենը՝ Օբաման բաժանորդագրված է մեկ ուրիշ Դևիդ Քեմերոնի՝ Օրեգոն նահանգից:
Իսկ ահա Օբաման կա Մեծ Բրիտանիայի վարչապետի ընկերների շարքում՝ չնայած նա բաժանորդագրված է շատ ավելի քիչ մարդկանց՝ 382 հոգու:










































