Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանն ամուսնու հետ տեղափոխվում է Փարիզ, հաղորդում է France Presse գործակալությունը:
Դա կապված է այն բանի հետ, որ դերասանուհու ամուսինը՝ ֆրանսիացի հայտնի պարուսույց Բենժամեն Միլպյեն, Փարիզի օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն դառնալու առաջարկ է ստացել:
Իսկ այդ ընթացքում իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին և նրա ամուսինը՝ դերասան Վենսա Կասելը, պատրաստվում են լքել Փարիզը:
Նշենք, որ Նատալի Պորտմանը և նրա ամուսինը ծանոթացել են 2010 թ.՝ «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:









































