ԵՄ-ում Թուրքիա ռուսական գազատարի նախագիծն աննպատակահարմար են համարում, գրում է The Wall Street Journal-ը: Եվրահանձնաժողովի էներգետիկ երկխոսության հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ ԵՄ գազի փոխադրման համար Ուկրաինան շրջանցելով Թուրքիայով նոր խողովակաշար կառուցելու Մոսկվայի ծրագրերը «չեն աշխատում»: Շեֆչովիչն այսպիսի կարծիք է հայտնել Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Շեֆչովիչի խոսքով՝ խողովակաշարի հայտարարված տարեկան 63 մլրդ խմ բնական գազի հզորությունը գերազանցում է պոտենցիալ հաճախորդների պահանջարկը, այդ թվում՝ Թուրքիայի և Հարավարևելյան Եվրոպայի երկրների: «Առաջին գնահատմամբ՝ դա չի աշխատի»,- ասել է Շեֆչովիչը:
Շեֆչովիչը նաև նշել է, որ Ռուսաստանից Ուկրաինա գազի փոխադրումների ապահովումը շարունակելու համար ԵՄ-ի օգնությամբ կնքված գործարքից դուրս, որի ժամկետը սպառվում է մարտի վերջին, կողմերը մինչև հունվարի վերջ բանակցություններ կսկսեն: «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ»,- հավելել է նա:











































