ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը մահացած սաուդցի թագավոր Աբդալլան երկիրը հասցրել է բարգավաճման և շատ բան է արել տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:
Սաուդցի 6-րդ թագավորը մահացել է 91 տարեկանում: Գահը զբաղեցրել է նրա եղբայր Սալմանը:
«Աբդալլա թագավորը զգալի ներդրում է ունեցել թագավորության զարգացման մեջ: Նրա առաջնորդության ժամանակ, երբ նա երկար տարիներ կառավարությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել, Սաուդյան Արաբիայի թագավորությունը հասել է զգալի առաջընթացի և բարգավաճման՝ հանուն իր ժողովրդի»,- ասել է Պան Գի Մունը:
Նշվում է, որ Պան Գի Մունը ըստ արժանվույն է գնահատել «Աբդալլա թագավորի ջանքերը տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների լուծման հարցում՝ անկայունության և արագ փոփոխությունների ժամանակներում»:






































