ԱՄՆ-ում McDonald’s-ի 10 նախկին աշխատակիցներ Վիրջինիայի նահանգային դատարան ներկայացրել են հայց՝ ռասայական և սեռական խտրականության մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Հայցում նշվում է, որ որոշ աշխատակիցների ազատել են ռեստորաններից մեկից, քանի որ այնտեղ «բավականին շատ էին սևամորթները»:
Հայցվորներին աջակցել է արագ սննդի ռեստորանների ցանցի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում քարոզող խումբը:
McDonald’s-ը դեռևս չի մեկնաբանել հայցը:











































