Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Արտաշես Գեղամյանը թեկնածուներին կոչ է անում բանավիճելը թողնել ու շնորհավորել Հովիկ Աբրահամյանին

Արևմուտքն ուզում էր Հայաստանում իրավիճակ փոխել ընտրությունների արդյունքում, սակայն երեք հայտնի ուժերի չմասնակցության պարագայում դա հնարավոր չէ, ինչի կապակցությամբ այժմ նեղված են: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը և հավելել, որ իրենց այդ պահվածքով վիրավորում են ՀՀ ակունքներում կանգնած հզոր գործիչների` Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրությունները, ըստ նրա, լավ էլ մրցակցային են:

Խոսելով ՀԱԿ-ի` Հրանտ Բագրատյանին չպաշտպանելու մասին, Գեղամյանը տարակուսանք է հայտնել, քանի որ նույն «100 քայլ» ծրագիրը, որ ներկայացնում է Հրանտ Բագրատյանը, ժամանակին ՀԱԿ ծրագիրն էր: «ՀԱԿ-ը չի պաշտպանում, որպեսզի հետո ասի, թե ընտրությունները մրցակցային չէին, արդար չէին, լեգիտիմ չէին»,- ասել է Արտաշես Գեղամյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու համար տարիքը պատճառ բերելը Արտաշես Գեղամյանը ծիծաղելի է համարել և հիշել է, որ Չեխիայի նախագահական ընտրություններին մասնակցում է 75-ամյա թեկնածու: «Դրսում սա հաղթաթուղթ է, քանի որ դա փորձառություն է բերում: Ուրիշ երկրներում տարիքը շնորհք է բերում, մեզ մոտ` հակառակը»:

Արտաշես Գեղամյանը չի մոռացել շնորհավորել Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրը և կոչ է արել թեկնածուներին` ևս շնորհավորել` փոխանակ բանավիճելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում