Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Սխալ է ու անհեթեթ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ պատասխանեց «Առաջին լրատվականի» հարցերին:


– Ձեր ղեկավարած հանձնաժողովը վարույթ է սկսել «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի դեմ: «Լուսակերտի» սեփականատերը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, հայտարարել էր, թե հանձնաժողովն իրեն որպես թիրախ է ընտրել, և որ հրապարակված թվերը պարզապես նկարված են:


– Նման բան պնդելը սխալ է ու անհեթեթություն: Մենք բավական երկար ժամանակ ուսումնասիրություններ իրականացրինք, քանի որ մեր նպատակն էր` ոլորտն ուսումնասիրել բազմակողմանիորեն, որպեսզի որոշումը լիներ ամբողջությամբ հիմնավորված: Մենք ուսումնասիրել ենք այս ոլորտի բոլոր տնտեսվարողներին, իրացման ողջ շղթան: Այս ոլորտում աշխատում է 6 թռչնաֆաբրիկա, և մենք ստուգումներ ենք իրականացրել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մոտ: Գերիշխողները «Լուսակերտ», «Արաքս» և «ԵԹՖ» թռչնաֆաբրիկաներն են, որոնք մի անձանց խումբ են կազմում: Ընդ որում` «Լուսակերտը» մշտապես է եղել գերիշխող դիրք ունեցողը, ավելին` մշտապես փորձել է ընդլայնվել շուկայում: Մենք նրան մեղադրեցինք ձվի արհեստական դեֆիցիտ ստեղծելու մեջ: Հիշում եք, այն մի քանի օրերը, որ ձու չկար: Եվ ահա մենք ուսումնասիրեցինք բոլոր 6 արտադրողների տվյալները` արտադրություն, իրացման ծավալներ և բացթողումներ: Պարզվեցին այդ խոշոր մնացորդները, որ եղել են այդ օրերին` օրական միջինը 4,5 մլն ձու, 80 տոկոսը բաժին է ընկել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկային: Մենք «Լուսակերտին» մեղադրեցինք արհեստական դեֆիցիտ ստեղծելու մեջ: Քանի որ գերիշխող է համարվում նաև «Արաքս» թռչնաֆաբրիկան, մենք զուգահեռ վարույթ ենք սկսել նաև նրա նկատմամբ: Նրանց մոտ ոչ թե ձվի դեֆիցիտի հետ կապված խնդիր էր, այլ ուրիշ խախտումներ են հայտնաբերվել: Նշեմ նաև, որ ուսումնասիրությունների ժամանակ մենք չենք բավարարվել միայն տնտեսվարողների ներկայացրած տվյալներով, այլև` ստուգումներ ենք իրականացրել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայում և վերհանել ենք սկզբնական բոլոր փաստաթղթերը: Ու մեր բոլոր դատողությունները հիմնված են սկզբնական փաստաթղթերի վրա:


– Այսինքն` պնդում եք, որ անձնական որևէ բան չկա՞ Խաչիկ Մանուկյանի դեմ:


– Անհեթեթություն է նման կարծիք հայտնելը, կամ ավելորդ շահարկում: Վստահ եմ, որ մեր հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել, և ովքեր տարակուսանք ունեն, թող դիմեն, կարող ենք ներկայացնել սկզբնական փաստաթղթերը: Մեր ուսումնասիրությունը շուտով կտեղադրվեն հանձնաժողովի կայքում, որոշումը նույնպես, իսկ սկզբնական փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է որոշումը, առկա են մեզանում, պահպանվում են:


– «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տերը ԱԺ պատգամավոր է, իշխող ՀՀԿ կուսակցության անդամ: Կարելի՞ է ենթադրել, որ նա չարաշահել է իր պաշտոնական դիրքը, կուսակցական պատկանելությունը:


– Մենք չենք մտնում քաղաքական դաշտ: Դա մեր գործը չէ: Մեզ համար նշանակություն չունի, թե ովքեր են սեփականատերերը, հասարակության մեջ ինչ կարգավիճակ ունեն: Հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների շրջանակներում իր գործն է կատարում: Եվ եթե հայտնաբերում ենք չարաշահումներ, ենթարկում ենք պատասխանատվության: Մենք քաղաքականության մեջ չենք մտնում, քաղաքականությամբ չենք զբաղվում:


– ԱԺ մեկ այլ պատգամավորի գործունեությունն էլ է պարբերաբար հայտնվում ձեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում` խոսքը Սամվել Ալեքսանյանի և նրան պատկանող «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ մասին է: Հանձնաժողովը տուգանում է Ալեքսանյանի ձեռնարկությանը, նա վճարում է տուգանքը և նույն ձևով իր գործունեությունը շարունակում: Այս շղթան մինչև ե՞րբ է շարունակվելու:


– Այո՛, մենք բազմաթիվ որոշումներ ենք կայացրել, բազմիցս տուգանքներ նշանակել: Բայց տուգանքների վերաբերյալ մեր բոլոր որոշումները բողոքարկվում են դատարաններում. նույնիսկ ամենափոքր տուգանքի որոշումն են վիճարկում: Օրինակ` «ԱրմենՏելի» դեմ ևս իրականացրել էինք վարույթ. շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար որոշում էինք կայացրել պատասխանատվության ենթարկելու մասին, բայց չորրորդ տարին է` այդ գործը քննվում է դատարանում:


– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել այս դեպքում:

– Մեզանից հասանելիքն անում ենք: Որոշ ժամանակ առաջ մեր ոլորտի վերաբերյալ օրենսդրական լուրջ փոփոխություններ իրականացրինք: Դրանք թույլ կտան ուժեղացնել հանձնաժողովի ապացուցողական բազան, որպեսզի հանձնաժողովի որոշումները լինեն ավելի հիմնավորված, փաստարկված: Մենք որքան չարաշահում հայտնաբերենք, միևնույն է, տուգանելու ենք: Իսկ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ շարունակում ենք աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում