Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գտնվող երկու փողոցներ կանվանակոչվեն ի հիշատակ երկու ոստիկանների: Նրանց գնդակահարել է մի տղամարդ, ով որոշել է վրեժ լուծել իրավապահների կողմից սպանված աֆրոամերիկացիների համար: Նման որոշում է ընդունել Նյու Յորքի քաղաքային խորհուրդը, գրում է TASS-ը:
Ոստիկաններ Վենյան Լյուն և Ռաֆայել Ռամոսը սպանվել են դեկտեմբերի 20-ին` իրենց պարեկային ավտոմեքենայում` Բրուքլինի փողոցներից մեկում`28-ամյա աֆրոամերիկացի Իսմայիլ Բրինսլիի կողմից:









































