Այսօր երեկոյան ժամը 17:40-ի սահմաններում Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անի թաղամասում՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց, իրար են բախվել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է «ԳԱԼԱ»-ն:
Դեպքի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանները փոխանցել են, որ ավտովթարի արդյունքում տուժածներ չկան, մարդատար «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում ուղևորներ չեն եղել, և որ երկու մեքենաների վարորդներն էլ բարեբախտաբար վնասվածքներ չեն ստացել: Կրած վնասը միայն նյութական է:






































