Իտալական «Սասուոլո»-ի հարձակվող Սիմոնե Ձաձան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է La Stampa-ն:
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողի տրանսֆերի համար «ծեր սենյորա»-ի ղեկավարությունը կվճարի 15 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ձաձայի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմ»-ը:
Հավելենք, որ 23-ամյա հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ:







































