Ամերիկյան Showtime կինոընկերությունը մտադիր է նկարահանել «Չորորրդ ռեյխ» հեռուստասերիալը, որը նվիրված է նեոնացիստներին: Ինչպես հաղորդում է Deadline-ը, նախագծով զբաղվելու են Ռոբերտ դե Նիրոն և Ջեյն Ռոզենտալը:
Ֆիլմը նվիրվածէ լինելու ազգայնական խմբավորման գործունեությանը հարավային Բոստոնում: Նախկին առաջնորդին բանտից ազատ են արձակում պայմանով, որ նա դառնա FBI-ի լրտես: Վերադառնալով տուն՝ նա իմանում է, որ իր 15-ամյա որդին ընկել է իր լավագույն ընկերոջ ազդեցության տակ, ով դարձել է Եղբայրության նոր ղեկավարը: Այսպես գլխավոր հերոսը ստիպված է լինում աշխատել և՛ նեոնացիստների, և՛ հատուկ ծառայությունների հետ:
Ֆիլմի սցենարը գրել են Սոնյա Վինոնը և Ջոնաթան Քիդոմը: Սերիալի ստեղծողներն ընդգծում են, որ իրենք նպատակ են ունեցել ոչ թե դաժանություն ցուցադրող հերթական հեռուստաշոուն նկարահանել, այլ ցույց տալ. թե ինչպես են նախկին ծայրահեղականները և ծայրահեղականությունից տուժածներն օգնում երիտասարդներին, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների մեջ ընդգրկվելու վտանգի տակ:








































