Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երրորդ անգամ է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Երդմնակալության ժամանակ Մորալեսը բարձրացրել է ձախ ձեռքն, ասելով. «հանուն Բոլիվիայի ժողովրդի և բոլոր մարդկային արարածների շրջանում հավասարության»:
Հիշեցնենք, որ Մորալեսը Բոլիվիայի նախագահն է 2006-ից, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020-ին:











































