Ընդդեմ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման պետք է վարել ոչ միայն զինված պայքար, այլ նաև դրան անհրաժեշտ է հետապնդել իրավաբանորեն, որպեսզի պատժեն ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտման համար: Այս մասին գրում է TASS-ը`վկայակոչելով Դանիայի արտաքին գործերի նախարար Մարտին Լիդեգորի հայտարարությանը:
Դրա հետ կապված`Դանիան 6.4 մլն կրոն (1 մլն դոլար) կհատկացնի «Արագ արձագանքման արդարադատություն» կազմակերպությանը`Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հետաքննության և տեղեկության համար:
«Բոլորը, ովքեր խառնված են այդ հակամարտությանը պետք է իմանան, որ պատասխան կտան ցանկացած ռազմական հանցագործության համար: Դա հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ի առաջնորդներին»,- ասել է Լիդեգորը:
Նշվում է, որ գումարը կհատկացվի Խաղաղության և կայունացման հիմնադրամից:









































