Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի դուստրը՝ 12-ամյա Ուիլոուն, դարձել է նորաձևության ավանգարդ ոճի ամենաերիտասարդ կուռքը։ Այս մասին հաղորդում է FashionTime-ը:
Այս շաբաթ պապարացիները դեռատի Սմիթին լուսանկարել են գոթական նոր ոճի հագուստով: Սև զգեստի վրայից Ուիլոուն կրում է բազմաշերտ կաշվե անձրևանոց ու կերպարը լրացնում է տղամարդու սև ճտքավոր կոշիկներով:
Նորաձևության քննադատներն ու բլոգերները նկատում են, որ երգչուհու նոր կերպարն իր ոճով հիշեցնում է «Մատրիցա» լեգենդար ֆիլմի կոստյումները, և այդ կապը բնավ էլ պատահական չէ: Աղջկա մայրը՝ Ջադա Պինկետ-Սմիթը նկարահանվել է ֆիլմի երկու վերջին հատվածներում:










































