Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է հաղթանակը Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ (1:0)` Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում:
« «Ատլետիկո»-ի պաշտպանությունը լավագույններից մեկն է աշխարհում: Սպասում էինք, որ մեր հարձակման գծի ֆուտբոլիստների համար հեշտ չի լինելու: Գիտեինք նաև, որ «Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակի համար պետք է համակարգված խաղալ:
Դեռ առաջին խաղի մեկնարկից առաջ մեր առաջադրանքն էր հաղթել նաև պատասխան խաղում: Մադրիդ ենք գնում լավ արդյունքով, բայց «Ատլետիկո»-ն դեռ ասելիք ունի:
Գրավիչ խաղ է լինելու, քանի որ մրցակիցը թիմ է, որը կորցնելու ոչինչ չունի»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:









































