Հանրաճանաչ բրիտանացի կատակերգու կերպար միստր Բինը այս գարնանը կվերադառնա հեռուստաէկրաններ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Խոսքը բարեգործական հեռուստամարաթոնում մի փոքրիկ դրվագի մասին է, որը կցուցադրվի BBC հեռարձակող ընկերության կողմից: Նշվում է, ոչ քչախոս և եսասեր կերպարը մարմնավորած Ռոուեն Աթքինսոնն արդեն ավարտել է նկարահանումներին իր մասնակցությունը: Սցենարը դեռևս գաղտնի է պահվում:











































