Քրդական զինված միավորումները (փեշմերգա) չորեքշաբթի օրը լայնածավալ հարձակում են գործել Իրաքի հյուսիսում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դիրքերին, ինչի արդյունքում փակվել է տարածաշրջանի հիմնական տրանսպորտային մայրուղին: Այս մասին գրում է France Presse-ը:
Իրաքյան Քրդստանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 07:00-ին:
Քրդական զորքերին հաջողվել է փակել Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքների միջև ճանապարհը, որն արդեն մի քանի ամիս ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ էր:












































