Նավթի համաշխարհային գները դուրս կգան տևական անկումից և կսկսեն աճը 2015-ի կեսերին՝ հաջորդ տարվա սկզբին հասնելով 80 դոլարի, իսկ 2018-ից հետո նավթը կայուն կերպով կարժենա 100 դոլարից ավելի՝ ասվում է Moody`s Analytics-ի հունվարյան վերլուծական հաշվետվությունում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Moody՝s-ը կանխատեսում է, որ այս տարվա կեսերին նավթի ցածր գներն ու ԱՄՆ արդյունաբերությունում նվազող ներդրումները կհանգեցնեն ամերիկյան ընկերությունների կողմից նավթի արդյունաբերության կրճատման, ինչը որպես հետևանք պատճառ կդառնա գների բարձրացման:
Նրանք փաստում են, որ ներկայիս ցածր գնի պատճառն ԱՄՆ-ում, Լիբիայում և Իրաքում նավթի արդյունահանման կտրուկ աճն է:
Գործակալության վերլուծաբան Քրիս Լաֆակիսի խոսքով՝ ԱՄՆ 25 խոշորագույն թերթաքարային ընկերություններ արդեն ընդհանուր առմամբ 12 մլրդ դոլարով կրճատել են 2015-ի իրենց 60 մլրդ դոլար ծրագրված ծախսերը:







































