Google-ը կմատուցի համացանցի անլար հասանելիության ծառայություններ: Այս մասին ընկերության աղբյուրները հայտնել են The Wall Street Journal-ին:
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ ընկերությունը գործարք է կնքել Sprint Corp.-ի և T-Mobile-ի հետ, ինչն, ըստ ամենայնի, խոսում է անլար կապի ոլորտում զարգանալու Google-ի հավակնոտ ծրագրերի մասին:
Ներկա պահին հայտնի չէ, թե որ երկրների տարածքում կտարածվի Google-ի համացանցը, երբ կհայտնվի և որքան կարժենա միացումը: Հավանաբար կորպորացիան կսկսի նման ծառայություններ տրամադրել մի քանի ամերիկյան քաղաքներում:










































