Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Հայբիզնեսբանկի» նախկին պաշտոնյաները ռուս-իրանական «կեղտոտ» փողեր են «լվացել»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Արա Կիրակոսյանի և Մելիք Եսայանի գործի դատական քննությունը արդեն երկրորդ անգամ հետաձգվում է՝ ամբաստանյալ Մելիք Եսայանի վատառողջության պատճառով:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Հ. Ճարոյանը տարակուսանք հայտնեց, որ վատառողջ կալանավորին կալանավայրից դատարան են ուղարկում:

Ըստ պաշտպանի՝ կալանավայրերի պատասխանատուները երևի «վախենում են դատարաններից», չեն ուզում տպավորություն թողնել, թե ինչ-ինչ միտում են ունեցել՝ կալանավորին դատարան չուղարկելով: Պատասխանատվությունը թողնում են դատարանի վրա՝ ըստ պաշտպանի:

Ինչպես այս, այնպես էլ նախորդ դատական նիստին Մելիք Եսայանը բողոքում էր արյան բարձր ճնշումից, դժվարանում էր անգամ խոսել: Նա հայտնեց, թե շատ վատ է զգում, չի կարող ներկա գտնվել ու մասնակցել դատական նիստին:

Դատարանը որոշեց շտապօգնություն հրավիրել:

Դատական նիստն ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արա Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերի մեկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը լինելով՝ նույն բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, 45-ամյա Մելիք Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանցի, Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ նախնական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ, օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր բիզնես բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ՓԲԸ միջոցով, «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուրը՝ 10 միլիոն 980 հազար եվրո գումարը, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» ընկերության համար, իսկ մնացած 9 միլիոն 980 հազար եվրո գումարը «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու, վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր բիզնես բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» և «Միր բիզնես բանկ» ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկի» նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել:

Հիշեցնենք նաև, որ այս գործով մեղադրյալ, վերը հիշատակված Սուրեն Գաբրիելյանը նախաքննության ժամանակ վատառողջ լինելով ու առողջական ծանր վիճակում գտնվելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, փախուստի է դիմել, եղել է Վրաստանում, ներկայումս էլ հայտնի չէ նրա գտնվելու վայրը:

Գաբրիելյանի մասով գործի նախաքննությունը կասեցված է՝ մինչև մեղադրյալի հայտնաբերումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում