Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հունվարի 28-ին Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կհանդիպի եռանախագահների հետ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ, ներկայացրել նախարարության անցած տարվա գործունեությունն ու պատասխանել լրագրողների մի քանի հարցերին: Հարցուպատասխաններում, բնականաբար, անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

– Պարոն Նալբանդյան, այսօր ընդհանուր առմամբ ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում:

– Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ, և եթե անհրաժեշտություն լինի, հանդիպում կկայանա նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Նախագահների մակարդակով դեռ որևէ հանդիպում ծրագրված չէ:

Ի՞նչ է ընթանում բանակցություններում՝ գիտեք, որ Կազանում Ադրբեջանը արդեն համաձայնեցված տեքստում առաջ քաշեց տասնյակ փոփոխություններ, ինչը արել էր նաև նախորդ հանդիպումների ժամանակ, մինչդեռ բոլորը սպասում էին, որ Կազանի հանդիպումը շրջադարձային կլինի: Այդպես չեղավ` Ադրբեջանը նորից ամեն ինչ արեց, որ այս գործընթացն առաջ չգնա:

Պետք է նկատի ունենալ, որ 2012թ.-ին կարևոր հայտարարություններ եղան, որոնք ընդունվեցին Սոչիում, և որոնց Ադրբեջանի նախագահը նույնպես համաձայնել էր: Ըստ այդմ, պետք է արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը: Մի քանի օր անց, եթե չասեմ` հաջորդ օրը, Ադրբեջանից հնչեցին նույն երգերը` հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններն անիմաստ են, պետք է անցնել պայմանագրի մշակմանը: Ինչպե՞ս կարելի է պայմանագիր մշակել` հնարավորություն չունենալով հիմնարար սկզբունքների շուրջ անգամ համաձայնության գալու: Եվ դա էր պատճառը, որ Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների՝ Պուտինի, Օլանդի և Օբամայի մակարդակով ընդունված հայտարարության մեջ հղում էր կատարվում, աջակցություն էր հայտնվում Սոչիի հայտարարությանը և կոչ էր արվում արագացնել սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը: Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում փաստորեն մերժեց դա: Դեկտեմբերին Վիլնյուսում հղում կատարվեց հենց Սոչիի և Լոս Կաբոսի հայտարարություններին, բայց Ադրբեջանը մինչ օրս փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձախողի եռանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա կայացող բանակցությունները:

Կան նաև մի քանի այլ խնդիրներ, որոնք քննարկվում են հանդիպումների ժամանակ: Դուք գիտեք, որ 2011թ. Սոչիում եռանախագահները լուրջ առաջարկներ էին արել. խոսվեց հրադադարի խախտման կամ միջադեպերի շփման գծում և սահմանի վրա հատուկ մեխանիզմի ստեղծման մասին: Ադրբեջանի նախագահը ստորագրել էր այդ հայտարարության տակ, բայց հետո ամեն ինչ արեց, որպեսզի ձախողի որևէ քննարկում, բանակցություն: Փաստորեն Ադրբեջանը դեմ լինելով մեխանիզմի ստեղծմանը՝ իր վրա է վերցնում բոլոր միջադեպերի շփման գծում և սահմանի վրա, նաև այդ միջադեպերի և հրադադարի խախտման արդյունքում եղած զոհերի ամբողջ պատասխանատվությունը:

Հիշեցնեմ, որ դեկտեմբերին Դուբլինում ևս մեկ անգամ եռանախագահները կոչ արեցին համապատասխան քայլեր անել` ամրապնդելու համար 1994թ. ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ադրբեջանի նախարարը դեմ լինելով այդ հայտարարության որոշ դրույթներին՝ այնուհանդերձ, այն հնարավոր էր ընդունել հնգակողմ ձևաչափով՝ եռանախագահներ և ՀՀ ու Ադրբեջան: Բայց եռանախագահների կողմից առաջադրված և Լոս Կաբոսում նախագահների մակարդակով վերահաստատված հայտնի՝ ուժի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ Ադրբեջանն իր համաձայնությունը չհայտնեց: Դուբլինի հայտարարության տակ ՀՀ-ն կարող է իր ստորագրությունը դնել: Այսինքն` միանգամայն համաձայն էինք այդ հայտարարության հետ: Պարզ է, որ բանակցություններին այլընտրանք չկա: Ադրբեջանը փորձում է հնարավոր պատրվակ փնտրել` ասելու, թե բանակցությունները առաջ չեն գնում կամ ձախողվում են: Ձախողվում են և առաջ չեն գնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Բայց պետք է փորձենք շարունակել բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում