Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ կոկորդիլոսների Rakwena Crocodile Farm ֆերմայից փախել է մոտ 15 հազար կոկորդիլոս, հաղորդում է Agence France-Presse-ը: Կոկորդիլոսները հայտնվել են իրենց բնակության սահմաններից դուրս այն բանից հետո, երբ տնտեսությունների սեփականատերերը ջրհեղեղից խուսափելու համար բացել են ջրամբարները: Այս օրերին Լիմպոպոյում և այլ գավառներում հորդառատ անձրևներ են տեղում:
Որոշ փախստական-կոկորդիլոսների հաջողվել է բռնել և վերադարձնել ֆերմա, սակայն նրանց մեծ մասը ազատության մեջ են: Գիշատիչներից մեկին հայտնաբերել են ֆերմայից 120կմ հեռավորության վրա: Կոկորդիլոսներից տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Թե թվով որքան կոկորդիլոս է փախել՝ չի հաղորդվում: Գործակալությունը նաև չի նշում՝ արդյոք տեղի բնակիչները զգուշացվել են կոկորդիլոսների փախուստի մասին, թե՝ ոչ:
Նշենք, որ տարերային աղետի հետևանքով Լիմպոպոյում մահացել է ինը մարդ, շատերը մնացել են առանց տանիքի: Բացի ՀԱՀ-ից, դժվարին իրավիճակում է հայտնվել Մոզամբիկը, որտեղ հազարավոր մարդիկ տեղափոխվել են անվտանգ վայր:
Ֆերմայի կայքում նշվում է, որ տնտեսության տարածքում ապրել է գրեթե 15 հազար կենդանի: Դրանից հետևում է, որ ֆերման կորցրել էր իր բոլոր կենդանիներին, սակայն չի հաղորդվում, թե որտեղ են պահվում գտնված կոկորդիլոսները:









































