Ամերիկյան նորաձև Poprageous բրենդն առաջարկում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչի պատկերով լեգինսներ՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես նշում է պարբերականը, ներկայում «Շերլոկի» աստղին հնարավոր է տեսնել բառացիորեն ամենուր:
Ներկայում դերասանի երկրպագուները կարող են արտահայտել իրենց սերը շնորհիվ Poprageous-ի նոր հավաքածուի, ասվում է հոդվածում: Դերասանի դիմանկարներով շապիկն ու լեգինսները արժեն 125 դոլար:










































