Երգիչ Ֆարել Ուիլյամսը և քաղաքական գործիչ, շրջակա միջավայրի պաշտպան Ալբերտ Գորը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ազդարարել են Live Earth 2015 երկրորդ փառատոնի մասին՝ հայտնում է The Guardian-ը:
Փառատոնի համերգները կկայանան Երկրագնդի բոլոր մայրցամաքներում՝ ներառյալ Անտարկտիդայում, հունիսի 18-ին: Կազմակերպիչները ակնկալում են, որ մոլորակի 193 հեռուստաալիքներով համերգները կդիտեն 2 մլրդ մարդ:
Ուիլյամսը, որը նշանակված է փառատոնի ստեղծագործական տնօրեն, չի բացահայտել մասնակիցների անունները:
Առաջին Live Earth երաժշտական փառատոնը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 7-ին: Դրա կազմակերպիչները այդ կերպ ուշադրություն են սևեռում գլոբալ տաքացման և այդ հիմնախնդրում մարդկության դերի վրա:












































