NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլը երդում է տվել ու ընդգրկվել Ֆլորիդայի ոստիկանության կադրերի ռեզերվում:
ESPN-ի փոխանցմամբ՝ լեգենդար բասկետբոլիստը չի ստանալու աշխատավարձ ու չի օգտվելու սոցիալական փաթեթից: Նրա հիմնական առաքելությունը լինելու է հասարակական աշխատանքն ու երեխաներին դրական օրինակ ծառայելը:
Ոստիկանությունում ծառայել են Շաքիլի երկու քեռիները:







































