«Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն իր և կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրայի որդու ծննդից երկու օր անց հրապարակել է որդու՝ Միլանի լուսանկարը: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Պիկեն երեխայի նկարը տեղադրել է իր բլոգում: Նկարում երևում են նորածնի ոտքերը, ով կրում է սպիտակ մարզակոշիկ:
«Միլանի ոտքերը». այսպես է ստորագրել լուսանկարը «Բարսելոնայի» պաշտպանը՝ ակնարկելով, որ որդին շարունակելու է իր մարզական կարիերան:








































