Գլոբալ տաքացումը միջազգային հանրության համար ներկայում և հեռանկարում ամենազգալի մարտահրավերն է: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առջև «Երկրի վիճակի մասին» ամենամյա ուղերձը ներկայացնելիս՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ ոչ մի ուրիշ մարտահրավեր ավելի մեծ սպառնալիք չի ներկայացնում ապագա սերունդների համար, որքան կլիմայի փոփոխությունը:
Պենտագոնի գնահատականով՝ կլիմայի փոփոխությունը տարաբնույթ ռիսկերի է ենթարկում ԱՄՆ ազգային անվտանգությունն արդեն այս փուլում՝ նշել է Օբաման:
Օբաման նշել է, որ լի է վճռականությամբ՝ հասնելու նրան, որպեսզի ամերիկյան ղեկավարությունը թույլատրի ապահովել միջազգային գործողություններ՝ կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: