Ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում են հիշարժան տոն՝ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: Մարգարեի ծննդյան երեկոն՝ Մաուլիդ ան-Նաիբը, տոնվում է հունվարի 23-24-ին:
Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը մուսուլմանների համար երրորդ պաշտվող օրն է Ուրազա-Բայրամից ու Կուրբան-Բայրամից հետո և նշվում է լուսնային օրացույցի 3-րդ ամսվա 12-րդ օրը։
Ավանդաբար այդ օրը հավատացյալները անցկացնում են տոնական արարողություններ, որտեղ հիշում են մարգարեի կյանքն ու գործունեությունը, աղոթքներ են կատարում, ինչպես նաև կրոնական երգեր են երգում:










































