2014-ին Աֆղանստանում զոհվել են ՄԱԿ-ի 34 սակրավորներ, ինչը զոհված աշխատակիցների ամենամեծ քանակությունն է վերջին 26 տարվա մեջ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«34 աշխատակից է սպանվել և ևս 27-ը տուժել 37 դեպքերում: Անցյալ տարվա մահացության մակարդակը գործնականում համապատասխանում է նախորդ 4 տարիների զոհվածների թվին միասին վերցրած» ,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Նշվում է, որ ականազերծման ծառայության ամենամեծ թվով աշխատակիցներ զոհվել են 2014-ի հունիսին, երբ գրոհայինների հարձակման հետևանքով 19 մարդ զոհվեց:
«ՄԱԿ-ի ականազերծման ծրագրի շնորհիվ վերջին 26 տարիներին հաջողվել է ականներից մաքրել 23 հազար շրջան, ինչը թույլ է տվել քաղաքացիական անձանց շրջանում մոտ 80 տոկոսով կրճատել զոհերի թիվը»,- ընդգծել է Հաքը:









































