Նիգերիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել զոհվածների հիշատակին, ովքեր զոհվել էին Charlie Hebdo թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու դեմ ակցիայի ժամանակ՝ հաղրոդում է Agence France-Presse-ը։
Ցույցերի արդյունքում զոհվել է 10 մարդ, ևս 173-ը վիրավոր է:
Երկրի իշխանություներն ընդգծում են, որ չնայած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին դեմ լինելուն, քննդատում են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները:
«Մի մոռացեք, որ իսլամը հանդես է գալիս դաժանության դեմ: Ես կոչ եմ անում կանանց և տղամարդկանց, երիտասարների ու աղջիկներին հանգստանալ»,- հայտարարել է Նիգերիայի մուսուլմանների հոգևոր առաջնորդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայում ցույցերի ընթացքում 45 եկեղեցիներ են այրել:








































