Վերջին 10 տարիներին բրիտանացիներն ամենից հաճախ գանգատվել են «Թոմ և Ջերի» անիմացիոն սերիալից: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Ofcom մեդիակարգավորիչ մարմնի տվյալներին: Ինչպես հստակեցնում է պարբերականը, խոսքը մանկական հեռուստաշոուների վիճակագրության մասին է:
Նշված մուլֆիլմի հասցեին ստացվել է 82 բողոք: Դրանք վերաբերվել են մուլտսերիալի երկու էպիզոդների՝ Texas Tom-ին և Tennis Chumps-ին, որոնց հասցեագրվել են սիգարների և սիգարետների կիրառման «գլամուրացման» մեղադրանքներ: Պարբերականն ուշադրություն է դարձնում, որ բողոքների մեծ մասը նվիրված է ոչ թե հենց սերիաներին, այլ շոուի նկատմամբ հետաքննություն անցկացնելու կարգավորիչ մարմնի որոշմանը:
65 բողոք ստացվել է Get Well Soon հաղորդման հասցեին, որտեղ քննարկվել է ԿԿԽ պատվաստանյութը:
Եվս 21 բողոք է ստացվել՝ կապված BBC-ով Tweenies էպիզոդի ցուցադրման հետ՝ կերպարի մասնակցությամբ, որը նման է մանկապղծության համար կասկածվող Ջիմի Սևիլին: BBC-ն այդ առնչությամբ ավելի քան 200 բողոք է ստացել և ստիպված է եղել ներողություն խնդրել:










































