Թուրքիայի հարավարևմտյան Մերսին նահանգում ձերբակալվել են 330 անօրինական ներգաղթյալներ, ովքեր փորձել են Իտալիա ուղևորվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրանց թվում կան նաև Սիրիայի քաղաքացիներ:
Անօրինական գաղթյալներ ձերբակալվել են նաև ձկնորսական նավում, որը նավարկել է Տոգո պետության դրոշի ներքո:
Ձերբակալվել են նաև Թուրքիայի 4 քաղաքացիներ, ովքեր զբաղվել են դեպի Իտալիա ներգաղթյալներ ուղարկելով:
2011-ի մարտին Սիրիայում սկսված հակամարտության հետևանքով ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, ավելի քան 4.5 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, 2.5 միլիոնը լքել են երկիրն ու ապաստանել հարևան երկրներում: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկած է Թուրքիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի վրա:






































