«Միսս Լիբանան» Սալի Գրեյգին քննադատել են «Միսս Իսրայել» Դորոն Մատալոնի սելֆիում հայտնվելու համար: Լիբանանի գեղեցկության թագուհին ասել է, որ փորձել է խուսափել Իսրայելը ներկայացնող գեղեցկուհու հետ լուսանկարվելուց, սակայն վերջինս սելֆի է նախաձեռնել:
«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժամանակ արված ուրախ տրամադրությամբ սելֆին քաղաքական իրարանցում է առաջացրել: Սելֆիում նրանցից բացի՝ կան ևս 2 աղջիկներ:
Երբ Մատալոնը նկարը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, լիբանանյան Al Jadeed հեռուստակայանը ծաղրական դիտարկում է արել, թե՝ քանի որ նրա հոբիներից մեկն ընթերցանությունն է, նա պետք է կարդացած լիներ Լիբանանի և Իսրայելի թշնամանքի մասին:
Գրեյգը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է՝ ասելով, որ ինքը փորձել է մրցույթի ժամանելու պահից խուսափել նրա հետ հաղորդակցությունից և լուսանկարվելուց:








































