Իտալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բուֆոնը մեր ավագն է: Այո´, այսօր նա երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հետ: Եվս երկու տարի համագործակցելու ենք: Նա մեր պատմության մի մասնիկն է»,- ասել է նախագահը:







































