Այսօր Մյանմայի արևմուտքում տեղի ունեցած ճանպարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ 6 կին ու 1 երեխա, ևս 33-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ավտոբուսը Ռակխայն նահանգում գահավիժել է ձորը: Ենթադրաբար վթարի պատճառ է դարձել արգելակների անսարքությունը: Այս մասին նշված է Facebook-ում Մյանմայի ոստիկանության պաշտոնական էջում:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց թվում արտասահմանցի ուղևորներ չեն եղել:












































