Ղազախստանի ուղղափառ եկեղեցին քննադատել է Հիսուսի պատկերով ծաղրանկարի հայտնվելը տեղական «Մեգապոլիս» ինտերնետ-պարբերականում:
Ղազախստանում Ռուս ուղղափառ եկեղեցու գործերի ղեկավար Գենադի եպիսկոպոսը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը, այդ նկարն անվանել է անթույլատրելի, քանի որն, ըստ նրա, ուղղված է միջկրոնական խաղաղության և համաձայնության դեմ:
Ծաղրանկարը հրապարակվել է հունվարի 14-ին Աստանայի Սուրբ Վերափոխման եկեղեցում Ամանորը նշելու մասին հոդվածում: Դրանում պատկերված է փարաջայով տղամարդ, որը հիսուսին է դիմում «Քաղաքացի, ազատիր Ամվոնը, թե չէ կկանչեմ ՕՄՕՆ (ոստիկանության հատուկ նշանակությաբն ջոկատ)» խոսքերով:
«Ամանորյա անակնկալ» նյութում պատմվել է, թե ինչպես են եկեղեցու ծխականներին ստիպել կենդանի միջանցք կազմել՝ ակիիմատի (քաղաքաային վարչության) ներկայացուցիչներին դիմավորելու համար: Հոդվածի հեղինակները, հղում անելով ականատեսներին, նաև պնդել են, որ եկեղեցի գնացած կին պաշտոնյաները ամանորյա շնորհավորանքը կարդացել են այն բարձրության վրա, որտեղից սովորաբար իրականացնում են պատարագը:
Ինչպես հայտարարել է Գենադի եպիսկոպոսը՝ այդ հոդվածն ու ծաղրանկարը իրական ցնցում է առաջացրել ուղղափառ հանրության շրջանում: Նա ընդգծել է նաև, որ քաղաքային կառավարության ներկայացուցիչները կարդացել են հոդվածը: «Եկեղեցական օրենքների խախտմանը մոտ ոչինչ չի եղել»,- ասել է եպիսկոպոսը՝ նշելով, որ հոդվածի հեղինակները հավանաբար քիչ են ծանոթ եկեղեցական օրենքների հետ:











































