Այս շաբաթ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կապամոնտաժվի Հեյդար Ալիևի բրոնզե հուշարձանը,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերն հայտարարել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանը կապամոնտաժվի: Քաղաքապետի խոսքերով՝ իշխանությունները նոր տեղ կորոնեն հուշարձանի համար:
Հիշյալ հուշարձանը 2012 թ. ամռանը դրվել էր Մեխիկոյի կենտրոնական այգում: Հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմը այգու վերակառուցման համար ներդրել էր շուրջ մեկ միլիոն դոլար:
Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանը կանգնեցնելու՝ տեղի իշխանությունների որոշումը դարձել էր քննադատության առարկա, մասնավորապես իրավապաշտպանների կողմից, որոնք պնդում են, որ բռնապետը չպետք է նման հարգանքի արժանանա:
Ավելի վաղ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ և հրաժարվել բազմամիլիոն ներդրումներից, եթե հուշարձանն ապամոնտաժվի:









































