Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

 – Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք բնութագրում այն հանգամանքը, որ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում կոնկրետ խոստումներ չի տալիս:

 – Քանի որ որևէ բնագավառում հաջողություն չի գրանցել, բնականաբար` նրա նախընտրական քարոզչությունը կրում է վերացական բնույթ՝ պետք է, պետք է, պետք է: Մի խոսքով` մենք կոմունիզմ կկառուցենք:

 Բայց չէ՞ որ հասարակությանը հետաքրքրում են կոնկրետ խոստումներ, թե` ինչ փոփոխություններ կիրականացվեն:

 – Նախ ասեմ, որ անցած տարվա դեկտեմբերին, երբ ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին, այդ պահից սկսած` փաստացի ավարտվեցին չսկսված նախագահական ընտրությունները, ու հայտնի է ՀՀ հաջորդ նախագահի անունը: Սակայն մինչ այս քարոզարշավը նա պետք է կոնկրետ գործեր իրականացներ, որ «հետո»-ն կառուցեր իրականության վրա, պետք է դներ զարգացման կոնցեպցիան և քարոզարշավի ժամանակ էլ խոստում տար, որ արդեն կզարգացնի նախկինում կատարածը: Բայց քանի որ ՀՀԿ ղեկավարը նախորդ 5 տարիներին որևէ ոլորտում ու հատկապես տնտեսական ազատականության բնագավառում բան չի արել, ավելին` իր կառավարման շրջանում մի քանի հարյուր, որոշ տվյալներով` ավելի քան հազար  մանր ու միջին գործարարներ Հայաստանից հեռացել են, 200 հազարից ավելի մարդ արտագաղթել է, բնականաբար` նախընտրական քարոզարշավը կառուցում է վերացական գաղափարների վրա, թե` կկատարի, ուշադրություն կդարձնի, կաշխատի և այլն:

 Իսկ արդյոք նման ոճի մեջ կա՞ ապագայում կոնկրետ խոստումները կատարելու պատասխանատվությունից խուսափելու միտում:

– Նա պատասխանատվությունից արդեն խուսափել է, որովհետև 5 տարվա ընթացքում ոչինչ չի արել: Մեր հասարակությունը չլինելով մրցունակ՝ չկարողացավ գործող նախագահին ազդեցիկ մրցակից ստեղծել: Դրա համար էլ ձեռքերը լվացել է այս ընտրություններից ու ընդհանրապես` պետությունից: Միգուցե դեռ հասկանում ես գործող նախագահին, ով փաստորեն պատասխանատվություն չունենալով նման հասարակության առաջ՝ իր քարոզարշավը կառուցում է վերացական երևույթների, տերմինաբանության վրա: Եվ ինչպես նախագահը պատասխանատվություն չի ստանձնում հասարակության նկատմամբ, այդպես էլ հասարակությունը՝ պետության նկատմամբ:

 – Միգուցե Ս. Սարգսյանը սահմանափակվում է կառավարության ծրագրով, թե` դա է իր ծրագիրը:

 – Այո, կառավարության ծրագիրը նրա և ՀՀԿ-ի ծրագիրն է: Այդ ծրագրին մենք ծանոթ ենք: Դրա արդյունքում 200.000 մարդ հեռացել է Հայաստանից, մի քանի տասնյակ անուն պարենային և ոչ պարենային ապրանքների ներկրման փաստացի մենաշնորհ գոյություն ունի, որը գտնվում է նախագահի ու նրա շրջապատի ձեռքին, հեռացել են նաև բազում գործարարներ: Եվ հասարակությունն ինքը բոյկոտել է այս պետությանն ու մտածում է հեռանալու մասին:

 Եվ եթե իրավիճակն այդպիսին է, ու գործող նախագահը վերընտրվելու է, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ առաջիկա տարիներին:

 – Ոչ մի ակնկալիք էլ չենք կարող ունենալ, որովհետև երբ հայ հասարակությունը մրցունակ չէ, և ինքը չի ձևավորում իշխանությունը, չի ազդում իշխանության կողմից վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վրա, նման իշխանությունների վրա բավականին ուժեղանում է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը: Եվ այդ կենտրոնների վերաբերմունքը մեծ նշանակություն է ունենում իշխանությունների համար: Մենք նման օրինակի արդեն ծանոթ ենք, երբ եվրոպացի դիտորդները նշեցին, որ ընտրությունները մրցունակ չեն, և իշխանությունները ոչինչ չեն արել մրցունակ պայմաններ ստեղծելու համար: Սա դեղին քարտ էր այսօրվա իշխանություններին: Այլ հարց է` այդ քարտը կխստանա՞, թե՞ կթեթևանա: Եվ դա կլինի քաղաքական առևտրի հաշվին:

 Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա եթե  հասարակությունը մի կողմ է քաշված և չի խառնվում պետության գործընթացներին, նման իրավիճակում դու ոչ մի բարեփոխում չես կարող անել: Հատկապես, երբ փետրվարի 18-ից հետո նախագահը համարվելու է հեռացող նախագահ, և յուրաքանչյուր օր նրա ազդեցությունը մեկ-երկու քայլով, պայմանականորեն ասած, նվազելու է, և ՀՀԿ ղեկավարի հետ սկսելու են պայքարել հետագա «ժառանգորդի» կարգավիճակի համար: Նման իրավիճակում բարեփոխումներ չեն էլ կարող անել: Շատ կարևոր մի հանգամանք ևս՝ քաղաքական դաշտում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը չեն պարտվել, նրանք նահանջել են, և ոչ ոք չգիտի, թե նրանք երբ կսկսեն հարձակումը իշխանության վրա:

 – Իսկ եթե ակնկալիքներ չկան, ի՞նչ է սպասվում մեր երկրին:

 – Ես չգիտեմ, թե Հայաստանին ինչ է սպասվում, որովհետև չգիտեմ, թե արտաքին քաղաքական կենտրոններից ինչ ազդակներ կան: Դա մենք կտեսնենք ընտրություններից հետո: Թեև չի բացառվում, որ մինչ այդ էլ տեսնենք, քանի որ արդեն տեսանք, որ ՌԴ նախագահն իր կառավարությանը հանձնարարել է ՀՀ իշխանությունների հետ ռազմաքաղաքական համագործակցությունը ամրապնդել: Սա որոշակի ազդակ է, որ ՀՀ-ին ուղղակի տանելու են Մաքսային միություն: Արևմուտքն էլ իր կողմից կփորձի ազդեցություններ ունենալ: Բայց կարող ենք ասել, որ մոտակա մեկ-երկու տարիներին վճռորոշ քայլեր կլինեն: Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա ՀՀ-ի թուլացման ժամացույցը միացված է, և հասարակության մոտ իշխող է դարձել այն գաղափարը, թե այս երկիրն ապագա չունի: Եվ եթե այդ գաղափարը վերջնականապես գերիշխող դառնա, ապա Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ մարդիկ են բնակվում: Նման իրավիճակում զարգացում չկա. աֆրիկյան երկրների մեծ մասը  նման իրավիճակում են գտնվում:

 ՀԱԿը և ԲՀԿն չմասնակցեցին նախագահական ընտրություններին` դա այդ կուսակցությունների իրավունքն է, բայց չե՞ք կարծում, որ այդպիսով նրանք ՀՀ ընտրողին զրկեցին մրցակցային ընտրության հնարավորությունից:

 – Ոչ, չեմ կարծում, հատկապես, երբ դու գիտես, որ մտնելու ես մի խաղի մեջ, որտեղ հայտնի է, թե ով է անցնելու: Երբ դու գիտես, որ մեկ աթոռի համար է պայքար գնում, և արդեն գիտես, թե ով է դրա տերը լինելու, ապա հարց է ծագում` ինչո՞ւ մասնակցել: Իսկ եթե հասարակությունը ուզում էր պետության կառավարման վրա ազդեցություն ունենալ, մի կողմ կդներ թե ԲՀԿ-ին, թե ՀԱԿ-ին, կստեղծեր հզոր մի շարժում, որը կհակադրեր այս իշխանություններին: Այդ ուժերն իրենք իրենցով չունենալով հասարակության աջակցությունը՝ չեն կարող որևէ բան անել: Նրանք որոշ չափով ունեն այդ աջակցությունը, բայց դա քիչ է:

 – Դուք, կարծես, ավելի շատ հասարակությա՞նն եք մեղադրում ստեղծված իրավիճակի համար:

– Ես ոչ մեկին չեմ մեղադրում և համաձայն չեմ, որ հասարակությունը չի պայքարում: Հասարակության մեջ մի փոքր խումբ կա, որ ինչ-որ բաներ փորձում է անել: Բայց պայքարի տարբեր ձևեր կան՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կամ փողոցային պայքարի միջոցով: Եվ այսօր հասարակությունը ընտրել է պայքարի մեկ այլ ձև՝ արտագաղթը: Եվ եթե դու չես կարողանում իշխանափոխություն անել, քեզ ոչ ոք չի խանգարում գնալ ուրիշ երկիր:

 – Այդ դեպքում ո՞րն է ընդդիմության պայքարի ձևը, որ ընտրություններին չի մասնակցում:

– Եթե դու գիտես, որ մեկ աթոռ է, և արդեն գիտես, թե ով է լինելու այդ աթոռի հավակնորդը,  անիմաստ է դրան մասնակցելը: Ընդդիմությունն ինչո՞ւ չպայքարեց` որովհետև գիտի, որ վարչական ռեսուրսներով զիջում է իշխանությանը և պարտվելու է: Ինչո՞ւ ուժերն անիմաստ վատնել, երբ կարելի է հետագայում էլ պայքարել: Ի վերջո` փետրվարի 18-ով Հայաստանը չի ավարտվում: Կան քաղաքապետի, ՏԻՄ ընտրություններ, կգան նոր ԱԺ և նախագահի ընտրություններ:

 – Բայց ընդդիմությունը կարող է այդ ընտրություններին էլ չմասնակցել և ասել, թե դրանց ելքն էլ է կանխորոշված:

 – Բացառվում է: Ս. Սարգսյանը ՀՀԿ-ի վերջին ղեկավարն է, ով այդ կուսակցության բոլոր թևերի կողմից ընկալելի է: Փետրվարի 18-ից հետո նա արդեն գնացող նախագահ է, և ՀՀԿ-ում նրան փոխարինող համարժեք գործիչ չկա: Արդեն ամբողջությամբ այլ իրավիճակ կստեղծվի: Բացի այդ` ոչ ոք ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին չի խանգարում մրցունակ դառնալ: Իրենք պետք է  ձգտեն մրցունակ դառնալ: Հասարակությունն իր ձայնը տալիս է, բայց չի պայքարում իր ձայնի համար: Նրանց մոտ այդ երկու ուժերի նկատմամբ էլ կա հիասթափություն: Նրանք նույնպես պետք է ընտրություններից հետո լուրջ բարեփոխումներ իրականացնեն: Հատկապես ՀԱԿ-ի դեպքում, որը հասկանալի է` արդեն բազմակուսակցական դաշինք չէ, փաստացի մեկ կուսակցություն է: Եվ եթե այս ընթացքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոչինչ չանեն, հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ի թույլ թեկնածուն անգամ կդառնա նախագահ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում