«Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ երեկվա դեպքերի հետ կապված հարուցվել է քրեական գործ»,- այս մասին Armtimes.com-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում խոշոր բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ հունվարի 12-ի ոճրագործության կասկածյալ Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով ցույց անող քաղաքացիների միջև: Բախման հետևանքով բերման էին ենթակվել 21 անձ, որոնք ազատ են արձակվել: