ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում եռամսյա փորձաշրջանով կնշանակվի Արտաշես Կիրակոսյանը: Այդ մասին որոշումը ներառված է կառավարության առաջիկա՝ հունվարի 24-ի նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:











































