Հայտնվել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին պատմող ֆիլմի առաջին լուսանկարը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբետչը: Նկարը հրապարակված է Entertainment Weekly-ում:
Լուսանկարում պատկերված է Քամբերբետչը, որը պատկերում է Ասանժին գերմանացի դերասան Դենիել Բրյուլի ընկերակցությամբ: Ֆիլմում նա մարմնավորում է Դենիել Դոմշայթ-Բերգին՝ Ասանժի համախոհին:
Ֆիլմը կոչվում է «Հինգերորդ իշխանություն»: Ֆիլմի բեմադրիչն է Բիլ Կոնդոնը («Աստվածներ և հրեշներ», «Դոկտոր Քինսի», «Մթնշաղ. Սագա. լուսաբաց» ֆիլմերի բեմադրիչը): Բացի Բրյուլից ու Քամբերբետչից՝ «Հինգերորդ իշխանություն»-ում նկարահանվել է նաև Դեն Սթիվենսը և Ալիսիա Վիկանդերը:
Ֆիլմը նկարահանվելու է Դոմշայթ-Բերգի «WikiLeaks-ի ներսում. ժամանակ՝ անցկացրած Ջուլիան Ասանժի հետ ու աշխարհի ամենավտանգավոր կայքում» հիշողությունների հիման վրա:
Նախատեսվում է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա այս տարվա նոյեմբերի 15-ին:












































