«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ իր թիմը դեռևս կարող է պաշտպանել Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը:
«Մենք նվաճել ենք գավաթն անցած մրցաշրջանում և այժմ կրկին պայքարում ենք հաղթանակի համար: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է կրկին դառնալ ԱՊԼ-ի առաջատար: Մենք ունենք մասնագիտական աճ գրանցելու բոլոր նախադրյալները: Ամեն ինչ դեռ առջևում է:
Հուսով եմ, որ անցած մրցաշրջանում նվաճած չեմպիոնությունը առաջին քայլն էր»,- ֆուտբոլիստին մեջբերում է բրիտանական մամուլը:







































