Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

Ռուս խաղաղապահներ` Ստեփանակերտի օդանավակայանի համա՞ր

Անցած շաբաթ կրկին տեղեկություններ ստացվեցին Ստեփանակերտի օդանավակայանի մասին: Ղարաբաղից ստացված լուրերը վերաբերում էին Երևան-Ստեփանակերտ առաջին կոմերցիոն թռիչքին, որը կարող է իրականացվել առաջիկա օրերին, գրում է BSR-russia.com առցանց պարբերականը՝ հավելելով, որ նման կանխատեսում ի հայտ է գալիս 4-րդ անգամ:

Ի պատասխան՝ Ադրբեջանի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է կրակ արձակել իր օդային տարածք ապօրինի մտնող քաղաքացիական օդանավի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ ՀՀ Հակաօդային պաշտպանությունը կապահովի Երևանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավի անվտանգությունը:

Ադրբեջանը չի փոխում Ղարաբաղը մեկուսացնելու իր քաղաքականությունը, և նման թռիչքների համար անհրաժեշտ են ռազմակա՛ն, ոչ թե քաղաքական երաշխիքներ, գրում է պարբերականը:

Փորձագետների կարծիքով՝ նման երաշխիք կարող է լինել Ղարաբաղում մեկ կամ մի քանի պետությունների ռազմական ներկայությունը: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ հայ-ռուսական նոր ռազմա-տեխնիկական համաձայնագիրը ներառում է Ղարաբաղում նոր հզոր հրթիռային համակարգերի տեղակայում և Ռուսաստանի կողմից անվտանգության հստակ երաշխիքներ:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները երբեք էլ չեն թաքցրել Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու իրենց ցանկությունը:

Անցած տարի ՀԱՊԿ-ը խաղաղապահ առաքելությունների անցկացման թույլտվություն ստացավ ՄԱԿ-ից: Չի բացառվում, որ առաջին առաքելությունը կիրականացվի Ստեփանակերտի օդանավակայանում:

Փորձագետները չեն բացառում, որ արևմտյան երկրներն ու Ռուսաստանը կարող են արդեն համաձայնագիր ունենալ Ղարաբաղի մայրաքաղաքի օդանավակայանը համատեղ օգտագործելու վերաբերյալ: Նրանք արդեն համատեղ շահագործում են Ուլյանովսկի ռուսական օդանավակայանը՝ Աֆղանստանում օպերացիաների համար:

Ռազմական փորձագետները պարզաբանում են, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիրքերի ամրապնդումը կապված է աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր կտրուկ փոփոխության հետ, ինչը սպառնալիք է Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար: Այդ սցենարները կապված են Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր դրսևորումներով, ինչպես նաև Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում