Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը կոչ է արել չեղյալ հայտարարել գահաժառանգման 300-ամյա օրենքը, որով թագավորական ընտանիքի անդամներին արգելվում է ամուսնանալ կաթոլիկների հետ` հաղորդում է Associated Press-ը:
Ն. Քլեգի խոսքով՝ արգելքը «անվերադարձ անցած դարի արդյունք է», իսկ դրա չեղյալ հայտարարումը «չի հանգեցնի Անգլիկան եկեղեցու ու միապետության միջև խզման»:
Նա նաև ընդգծել է, որ օրենքը կզրկի տղամարդկանց գահը ժառանգելու անգերազանցելի իրավունքից:
«Այսօր մենք չենք աջակցում այն օրենքները, որոնք խտրականություն են դնում կրոնի կամ սեռի նկատմամբ»,- ասել է նա խորհրդարանում ելույթ ունենալիս: «Ժամանակակից Բրիտանիայում այդ օրենքները տեղ չունեն»,- վստահ է վերջինս:
Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ կասկած են հայտնել օրենքը չեղյալ հայտարարելու առնչությամբ: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում միապետը նաև Անգլիկան եկեղեցու առաջնորդն է:







































