ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է գործել տարածքից դուրս, ապա հայկական իրավասության տակ է: Եթե դեպքը կատարվել է իր տեղակայման տարածքում, դա ռազմական հանցագործություն է, ռուսական կողմի իրավասության տակ է:
«Մեկը ծանր հանցագործություն է՝ սպանության հետ կապված, մյուսը այն հանցագործությունն է, որն իրենց իրավասության տակ է. դա տարածքի լքումն է: Այստեղ անհրաժեշտ է երկկողմ համագործակցություն, որպեսզի դատավարությունը մինչև վերջ երկու ուղղություններով էլ ընթանա»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: