Wednesday, 01 07 2026
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

Բաքվի ընդունած օրենքը կապված է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ

Ադրբեջանում հաստատված օդային տարածքի օգտագործման մասին օրենքն անմիջականորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ:Օրենքի նպատակն է ապակայունացնել իրավիճակը, ազդել Արցախի վրա, ահաբեկել հայությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հաստատված նոր օրենքին և Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը:

Նրա համոզմամբ՝ օրենքի ընդունման հիմնական թիրախն Արցախն է: «Դրանով Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, հետևաբար միջազգային հանրությունը կրկին անգամ ավելի կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի Ադրբեջանի հանդեպ, ոչ թե հանդես գա հայտարարություններով՝ կողմերին կոչ անելով ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերել: Ի՞նչ կառուցողական, երբ մեր հարևանը հոգեբանորեն աննորմալ պահվածք է ցուցաբերում: Այստեղ պետք է լուրջ աշխատանք տարվի նաև Հայաստանի և Արցախի դիվանագիտության կողմից»,- հայտնեց Դավիթ Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ շահագործման գործընթացը պետք է շարունակվի, և այդ աշխատանքները շարունակվելու են: Նա վերահաստատեց`նման ֆաշիստական գործելակերպն անընդունելի է մեզ համար, ավելին`միջազգային հանրությունը պետք է իր կոշտ դիրքորոշումը հայտնի ոչ միայն հայտարարություններով, այլև գործով՝ Ադրբեջանինցույց տալով, որ չի ընդունում այդպիսի նացիստական, շովինիստական, ահաբեկչական, ֆաշիստական մոտեցումներ:

Դավիթ Բաբայանի կարծիքով` սա նաև տնտեսական ահաբեկչություն է, այսինքն՝ Ադրբեջանը փորձում է վախեցնել բնակչությանը, որպեսզի նրանք չօգտվեն օդանավակայանից:

Ե՞րբ է շահագործվելու Ստեփանակերտի օդանավակայանը` հարցին ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը պատասխանեց. «Վերաբացումը նախատեսվումէ մոտակա ժամանակահատվածում:Կոնկրետ ժամանակահատված չեմ ցանկանում նշել, որպեսզի հետագայում, եթե տեխնիկական, եղանակային խնդիրներովպայմանավորված` չշահագործվի, շահարկումների առիթ չտա: Կարծում եմ` այդ օդանավակայանի շահագործումն արդեն ամբողջ հանրության պատվի խնդիրն է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը: Նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում առանձնացվում են արգելված և սահմանափակ գոտիներ: Այդպիսին կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի: Ուստի օդային սահմանը հատողներին պատիժ է սպառնում` ընդհուպ մինչև ինքնաթիռների ոչնչացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում